Մխիթարյանը չի մասնակցի «Զարյա»-ի դեմ խաղին. Մոուրինյո

18:53, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք ուկրաինական «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մանչեսթերյան ակումբի թվիթերյան էջը, այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Հանդիպումը կայանալու Երևանի ժամանակով 23:05-ին:

Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 10-ից, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նրա վնասվածքը կրկնվել էր։


© 2009 ARMENPRESS.am