Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բանաձև է ընդունել

19:57, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, այս առիթով քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել:

Բանաձևի նախագիծն առաջարկել է Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամ Գուստավո Վերան, ով այս տարվա հունիսին արգենտինյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան` մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի այցի շրջանակներում մի շարք միջոցառումների:


© 2009 ARMENPRESS.am