Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

20:08, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնական «Վարդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մակեդոնական ակումբի պաշտոնական կայքը,  25-ամյա պաշտպանը խորացրել է նախկինում ունեցած վնասվածքը:

Համբարձումյանը չի մասնակցել նաև այսօր կայացած «Վարդար»-«Պելիստեր» հանդիպմանը, որն ավարտվել է 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն օրեր առաջ հրապարակել էր լեգեոներների ցուցակը, որոնք նախապատրաստվելու էին հավաքականի առաջիկա հանդիպումներին: Սուքիասյանը հրավիրել էր նաև Համբարձումյանին:

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ընտրանին Երևանում հյուընկալելու է Ռումինիայի հավաքականին, իսկ երեք օր անց մրցակցի հարկի տակ հանդիպելու է Լեհաստանի հավաքականին:


© 2009 ARMENPRESS.am