Հրթիռակոծությունների հետևանքով Հալեպում հայուհի է զոհվել

21:00, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-ին ծնված հայուհի Սևան Հատատը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը:

Հրթիռակոծվել է նաև Ազիզիե հայաշատ թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության դաշտը: Կատարվածի հետևանքով գրանցվել է երկու զոհ և տասը վիրավոր: ՀՄԸՄ դաշտում վիրավորվել է նաև Ջորջ Մութաֆյանը:


© 2009 ARMENPRESS.am