Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության ապահովման ոլորտը

11:59, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է  խոսվել սննդի անվտանգության, պաշտպանության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին վարչապետ Կարապետյանը հանձնարարեց. «Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով նաև այն հարցի վրա՝ լաբորատորիան պետք է լինի վարչության (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության- թղթ.) կազմո՞ւմ, թե  անկախ»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել:


© 2009 ARMENPRESS.am