Կառավարությունը գնումները կանոնակարգելու խնդիր ունի. ՀՀ վարչապետ

12:47, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկմամբ՝ կառավարությունը գնումները կանոնակարգելու խնդիր ունի: Ելնելով դրանից՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը, ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով:

«Միաժամանակ պետք է առաջարկենք գնման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք, և կարծում եմ այստեղ ծախսերի և նվազեցման, և նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից մեկնարկին ասաց ՀՀ վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am