System of a Down-ը համերգային շրջագությամբ կլինի Ֆրանսիայում

19:11, 11 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Սերժ Թանգյանի գլխավորությամբ 2017 թվականի համերգային շրջագայությամբ կլինի Ֆրանսիայում: Ինչպես փոխանցում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, խումբը գալիք տարվա ամռանը 4 համերգ կունենա այդ երկրում: Մասնավորապես, հունիսի 7-ին խումբը կլինի Նանսիում, 10-ին` Download Festival-ի շրջանակում Փարիզում, 20-ին` Նիմում, իսկ հունիսի 30-ին` Արրասում:

System of a Down-ը խումբը ստեղծվել է 1994 թ. Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բաս կիթառ):

Նրանք ընտրել են System of a Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims of a Down:


© 2009 ARMENPRESS.am