Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը

13:30, 15 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ  ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերով համաժողովին հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը` շեշտելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկն է:

«Տեղեկատվական անվտանգության ոլորտի դերը դժվար է գերագնահատել: 2009թ-ի հունիսի 26-ին ընդունվել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, որում սահմանվել են Հայաստանի ազգային առաջնահերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սահմանված են տեղեկատվական անվտանգության հիմնական սպառնալիքները, դրա ապահովման հայասատանյան առանձնահատկությունները»,- նշեց Խաչատուրովը:

Անվտանության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է, որ կիբերանվտանգությունը ոչ միայն առանձին պետությունների, այլև միջազգային անվտանգության հիմնախնդիր է, ուստի կարևորում է ՀԱՊԿ պետությունների կիբերանվտանգության խնդիրների քննարկումն ու կազմակերպության կողմից կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը:


© 2009 ARMENPRESS.am