Սպորտով չզբաղվելը պարզապես ամոթ կլինի. Հրաչյա Ռոստոմյան

10:39, 17 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լիահույս է, որ նախարարության նոր ծրագրերի իրագործումը հասարակության մեջ նոր սեր կառաջացնի առողջ ապրելակերպի նկատմամբ:

«Հասարակության բոլոր տարիքային խմբերում, բոլոր խավերի շրջանում և բոլոր համայնքներում տարածել սպորտը. սա է մեր առջև դրված խնդիրը: Կվերականգնենք նախկին սպորտլանդիան, որը կլինի նոր տարբերակով: Նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել ուսանողական սպարտակիադաներ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այնպիսի ծրագրեր կիրականացնի, որ ազգը լինի առողջ, որ առողջապահության նախարարությունը քիչ գործ ունենա անելու:  Մենք պետք է հասնենք նրան, որ սպորտով չզբաղվող երիտասարդը մի քայլ հետ լինի սպորտով զբաղվողից: Սպորտով չզբաղվելը կլինի պարզապես ամոթ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոստոմյանը:


© 2009 ARMENPRESS.am