Գարո Փայլանը Էրդողանի դեմ բողոք կներկայացնի դատարանում

14:18, 17 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դատական գործ հարուցելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

Գրառումից զատ պատգամավորը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Էրդողանի ելույթի ժամանակ հավաքված ամբոխը հայհոյում է հայերին` «հայ վիժվածքներ» վանկարկելով, իսկ Էրդողանը ժպիտը դեմքին հետևում է դրան: «Նախագահի` Տրապիզոնում ելույթ ունենալու ժամանակ հավաքվածները հայհոյում են հայերին: Որևէ միջամտություն դրան չեղավ: Վաղը դատարանում բողոք եմ ներկայացնելու»,- գրել է Փայլանը: 


© 2009 ARMENPRESS.am