Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը կմասնակցի շուրջ 100 մարզիկ

13:40, 18 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դինամո ՄՀԿ-ում հոկտեմբերի 19-ին կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը։ Շուրջ 100 մարզիկներ 10 քաշային կարգերում կպայքարեն Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։

Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան նախնական փուլի մենամարտերը։ Սկիզբը ժամը 13։00-ին է։


© 2009 ARMENPRESS.am