Ճապոնացիներն իրականից չտարբերվող համակարգչային աղջկա են ցուցադրել

16:23, 18 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի դիզայներներ Տերույուկի եւ Յուկա Իշիկավաները CGI-անիմացիայի օգնությամբ ստեղծել են համակարգչային աղջկա՝ Սայային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հայտնել Է CNet-ը:

Հոկտեմբերի սկզբին դիզայներները Սայայի օգտահաշիվը զետեղել են ճապոնական սոցցանցերում, ճշտելով, որ նա սովորում Է ավագ դպրոցում: Օգտատերերի մեծամասնությունը չի կարողացել անիմացիոն մոդելը տարբերել իրական աղջկանից:

Ավելի ուշ Տերույուկի եւ Յուկա Իշիկավաներն օգտվել են ռոբոտատեխնիկայի բնագավառի պրոֆեսոր Մասահիրո Մորիի օգնությունից եւ կարողացել են աղջկան շարժման մեջ ցույց տալ 3D-անիմացիայի օգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am