Քարդաշյանի տանն անվտանգության սենյակ են սարքավորում

16:00, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը, որը 2016 թվականի հոկտեմբերի սկզբին կողոպուտի զոհ Էր դարձել Փարիզում, կարգադրել Է այսպես կոչված անվտանգության սենյակ սարքավորել իր լոսանջելեսյան տանը: Հարկաբաժինը կկարողանա դիմանալ 7 մագնիտուդով երկրաշարժի եւ Ցելսիուսի մինչեւ 530 աստիճան տաքացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Հատուկ տարածքի կառուցման արժեքը, որը ներառում Է մեկ բնակելի սենյակ եւ մեկ լոգարան, կկազմի 100 հազար դոլար: Հարկաբաժինը կհանդերձեն տեսախցիկներով: 

Տունը, որտեղ Քիմ Քարդաշյանն ապրում Է ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ երկու զավակների հետ, գտնվում Է Լոս Անջելեսի Բել-Էյր հեղինակավոր շրջանում: Դրա ձեռքբերումն ամուսնական զույգի վրա նստել Է 20 մլն դոլար:


© 2009 ARMENPRESS.am