ԱՄՆ պաշտպանության նախարարն Անկարայում է

12:25, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման նպատակով Թուրքիա է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Անկարայում Քարթերը մի շարք հանդիպումներ կանցկացնի պաշտոնատար անձանց, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Օրակարգային առանցքային թեմաների շարքում են Իրաքում և Սիրիայում վերջին զարգացումները:

Քարթերն արդեն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ: Հանդիպումն անց է կացվել լրագրողների համար փակ ձևաչափով:


© 2009 ARMENPRESS.am