Թրամփը եւ Քլինթոնը կատակի ձեւով կծու խոսքեր են ասել միմյանց հասցեին

12:42, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 20-ին կատակով հայտարարել Է, որ նախընտրական արշավում իր մրցակցուհին՝ Հիլարի Քլինթոնն ընտրություններում  հաղթելու դեպքում իրեն առաջարկել Է դեսպանի պաշտոն ընտրել Աֆղանստանում կամ Իրաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միլիարդատերն այդ մասին հայտնել Է Նյու Յորքում բարեգործական ճաշկերույթի ժամանակ ունեցած իր ելույթում:

Նյու Յորքի նահանգի նախկին նահանգապետ Ալֆրեդ Սմիթի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա Է եղել նաեւ Քլինթոնն ինքը: Հանրապետականը հավաքվածներին կատակով հավաստիացրել Է, որ վերջերս իր մրցակցուհու հետ մասնավոր կարգով զրուցելու հնարավորություն Է ունեցել, երբ նա պատահաբար բախվել Է իրեն: «Հիլարին շատ սիրալիր Էր, նա ասաց, որ եթե ինչ-որ ձեւով կարողանա շահել ընտրությունները, ցանկանում Է, որ ես դառնամ նրա դեսպանորդն Իրաքում կամ Աֆղանստանում: Ես կարող եմ ընտրել»,-հայտարարել Է Թրամփը:

Միլիարդատերը նաեւ այլ խոցող հայտարարություններ Է արել Քլինթոնի վերաբերյալ, որոնք ներկայացրել Է կատակի տեսքով: «Սա առաջին անգամն Է, երբ Հիլարին ելույթ Է ունեցել խոշոր կորպորացիաների ղեկավարների առջեւ եւ վճար չի ստացել դրա դիմաց»,-մասնավորապես ասել Է նա: Ավելի վաղ Թրամփը քանիցս իր մրցակցուհուն մեղադրել Է կոռուպցիային մեղսակցության եւ Ուոլ սթրիթից կախվածության մեջ: Որպես դրա հաստատում նա մատնանշել Է, որ Քլինթոնը միլիոնավոր դոլարներ Է ստացել խոշոր կորպորացիաների աշխատակիցների համար վճարովի «դասախոսություններ» կարդալու համար:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած Քլինթոնը նույնպես խայթիչ կատակներ Է հասցեագրել Թրամփին: Օրինակ, նա հայտարարել Է, որ նրա բոլոր նախընտրական ճառերը սկզբնապես գրում են ռուսերենով եւ հետո միայն դրանք թարգմանում անգլերեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`Getty Images


© 2009 ARMENPRESS.am