Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին կառավարության ծրագիրը

14:51, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ հավանության արժանացրեց կառավարության գործունեության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության գործունեության ծրագիրը հաստատելուն կողմ քվեարկեց 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ հայտնելով, որ ինքը ձեռնպահ է քվեարկելու, քանի որ այս փուլում չի կարող իր աջակցությունը հայտնել կառավարությանը, սակայն չի էլ կարող դեմ լինել և առաջիկայում ուշադրությամբ կհետևի կառավարության գործունեությանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ իրենք չեն կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության ներկայացրած որևէ կառավարության: «Մենք սա համարում ենք վստահության քվեարկություն և մեր անվստահությունը հայտնում ենք՝ դեմ քվեարկելով»,- ասաց Զուրաբյանը:


© 2009 ARMENPRESS.am