Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Մինսկում

15:07, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Լիահույս եմ, որ Բելառուսը կկարողանա ըստ արժանվույն կազմակերպել Երկրորդ եվրոպական խաղերը: Եվրոպական խաղերը լավ սկիզբ կլինեն 2020 թվականի Օլիմպիական խաղերից առաջ»,-ասել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յանեզ Կոչիյանչիչը:

Եվրոպական առաջին խաղերն անցկացվեցին Բաքվում 2015 թվականին: Այդ խաղերին Հայաստանը նվաճեց մեկ արծաթե մեդալ: Եվրոպական խաղերի փոխչեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: 


© 2009 ARMENPRESS.am