Տիգրան Սարգսյանը Ղազախստանի վարչապետի հետ քննարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի հարցերը

15:54, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւը հոկտեմբերի 21-ին Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի հարցերը, որը հոկտեմբերի 27-ին տեղի Է ունենալու Մինսկում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Նիստում պլանավորվում Է արծարծել Եվրասիական տնտեսական միության զարգացմանը վերաբերող մի շարք հանգուցային հարցեր: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի նախագիծը: Ծրագրվում Է հավանություն տալ Միության 2017 թվականի բյուջեին, 2015-2016 թվականներին նույնականացման նշաններով ապրանքների մակնշում սահմանելու փորձնական նախագծի իրագործման համաձայնագրի գործողության երկարացման արձանագրությանը:   

Խորհրդի նիստում նաեւ կքննարկեն Միության տարածքում ապրանքների տեղաշարժման նկատմամբ հսկողության մեխանիզմի մշակման հարցը, առեւտրական քաղաքականության առանձին ասպեկտներ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջազգային գործունեության հարցերը:

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am