Մինսկի խմբի համանախագահները սկսում են տարածաշրջանային այցը

16:28, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) սկսում են տարածարջանային իրենց այցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Համանախագահները հոկտեմբերի 21-ի գիշերը կժամանեն Բաքու, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենան:

Ադրբեջանից հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:


© 2009 ARMENPRESS.am