Երաշտի պատճառով Մադագասկարում սով է սկսվել

16:48, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադագասկարի հարավում գրեթե 1 մլն մարդ տառապում Է սովից, որն առաջացել Է խիստ երաշտի պատճառով: ՄԱԿ-ի հաշվետվության մեջ իրադրությունը որակել են աղետալիին մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին գրում Է The Guardain-ը:

Հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել Է տեղի բնակիչների շրջանում, ընտանիքների 20 տոկոսը հարկադրված Է սնվել միայն վայրի պտուղներով: Շատերն զբաղվում են մուրացկանությամբ, վաճառում են իրենց հողը կամ ուտում են սերմնահատիկները, որոնք անհրաժեշտ են ցանքի համար:

Մադագասկարի բնակիչների գրեթե 20 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատության մեջ: Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը չի գերազանցում օրական 2 դոլարը: Երեխաները մշտապես թերասնվում են եւ զարգացման հետ կապված խնդիրներ ունեն: Նրանցից շատերին ընտանիքները հանում են դպրոցներից, որպեսզի նրանք օգնեն սնունդ հայթայթելուն եւ հողի վրա կատարվող աշխատանքներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am