iPhone 7-ը հրդեհի պատճառ է դարձել ավտոմեքենայում

17:49, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում iPhone 7-ի ինքնաբռնկման դեպք Է գրանցվել ավտոմեքենայում: Սարքի տերը սմարթֆոնը թողել Էր մեքենայի մեջ, ինչից հետո այն բռնկվել Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BGR-ին:

Սերֆինգի մարզիչ Մեթ Ջոնսը գնացել Էր պարապմունքի, իսկ սմարթֆոնը թողել Էր ավտոմեքանայում՝ հագուստի մեջ: Վերադառնալուց հետո նա տեսել Է, որ մեքենան պատված Է թանձր ծխով, իսկ iPhone-ը սկսել Է հալվել: Սերֆերը պատմել Է, որ դեւայսն այրել Էր իր ավտոմեքենայի ողջ սրահը:

«Ծուխը դուրս Էր գալիս տաբատի տակից, որով ես ծածկել Էի iPhone-ը: Կասկածներ չկան, որ հենց սմարթֆոնն Է դարձել բռնկման պատճառը: Այլ առարկաներ, որոնք կարող Էին ինքնաբռնկվել, ավտոմեքենայում չկային»,-պատմել Է Ջոնսը:


© 2009 ARMENPRESS.am