Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

19:15, 21 Հոկտեմբեր, 2016

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները հոկտեմբերի 21-ի հետկեսօրվա դրությամբ ոչ միայն բաց ու երթեւեկելի են, այլև ամբողջովին չոր ու ազատված ձնածածկույթից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի մայրուղիներում ձնածածկույթը հալվել է դեռեւս երկու օր առաջ, իսկ այսօրվա դրությամբ այն չի պահպանվել նաեւ բարձրլեռնային գյուղեր տանող ճանապարհներին ու Վարդենյաց լեռնանցքում:

«Վարդենյաց լեռնանցքում, լեռնային գյուղեր տանող ճանապարհներին լիովին անցանելի վիճակ է, ճանապարհներն ամբողջությամբ չոր են ու զերծ ձյան շերտից կամ մերկասառույցից: Ավելին, սկսված  ճանապարհաշինական աշխատանքներն ընթանում են նախատեսված բոլոր ուղղություններում»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am