Կապանի, Քաջարանի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

18:24, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ,  առանց տեղումների  եղանակ է: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կապանի, Քաջարանի, ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում   խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  ավտոճանապարհները բաց են:


© 2009 ARMENPRESS.am