ՀՀ ՊՆ-ն անցկացրել է հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներ

19:01, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ:

Զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացված մեկամսյա ճամբարային հավաքների նպատակն էր անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական մարզումների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի ստուգատեսների, ինչպես նաև գիշերային վարժանքների միջոցով բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:

 


© 2009 ARMENPRESS.am