ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

19:07, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների  գործընկերային հարաբերությունները, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստել է, որ դեսպանությունը  միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:


© 2009 ARMENPRESS.am