ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հավանություն է տվել Սիրիայի հարցով Մեծ Բրիտանիայի առաջարկությանը

19:42, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունել է Սիրիայի շուրջ Մեծ Բրիտանիայի առաջարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Հալեպում իրավիճակի փոփոխման համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին մի խումբ երկրների` Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Քուվեյթի, Մարոկկոյի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Քաթարի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով հանդես է եկել Մեծ Բրիտանիան:

Նրան աջակցել է 33 պետություն, որոնցից 16-ը Մարդու իրավունքի խորհրդի անդամներ են, ինչպես նաև Խորհրդին հետևող17 երկրներ` Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Ռումինիան, Իսպանիան, Շվեդիան և Թուրքիան:

Ռուսաստանին բանաձևը դուր չի եկել, նա առաջարկել է այնտեղ մտցնել մի շարք փոփոխություններ: Մոսկվան նաև բացարձակ անտեղի է համարում Հալեպի հարցերով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստի անցկացումը:  


© 2009 ARMENPRESS.am