Ռուսաստանը կարող է վերսկսել Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը

20:20, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում քննարկում ենք մարդասիրական օգնության տրամադրման վերսկսման հարցը: Ուշադրության տակ ունենալով այս ոլորտում մեր հատուկ պայմաններում լինելը՝ մենք այս հարցն այսպես չենք թողնի»- նշել է Զասիպկինը:

«Երկար ժամանակ մենք տրամադրում էինք նյութական օգնություն, սակայն պայմանները փոխվեցին: Օրինակ` Ուկրաինայում սկսված կոնֆլիկտի հետևանքով Ռուսաստանը մեծ մասշտաբով օգնություն սկսեց ուղարկել Ուկրաինայի արևելյան շրջանին»,- ընդգծել է դեսպանը: 


© 2009 ARMENPRESS.am