ՌԴ-ում ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռ է կործանվել

15:03, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Յամալի շրջանում հոկտեմբերի 21-ի երեկոյան անհետացած ՄԻ­-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ուղղաթիռում գտնվող  19 անձինք մահացել են, 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:  Յամալա-Նենեցյան ինքնավար շրջանում հոկտեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել:

Լուսանկարը` РИА Новости

 


© 2009 ARMENPRESS.am