Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

17:02, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։


© 2009 ARMENPRESS.am