Տալլինի օդանավակայանում պայթյունի վտանգի հետևանքով մարդկանց էվակուացրել են

17:22, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայնում պայթունի վտանգի հետևանքով էվակուացրել են մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 12:10-ին հաղորդում է ստացվել օդանավակայում պայթյունի վտանգի մասին: Այս պահին ստուգվում են ուղևորների իրերը, ինքնաթիռները, օդանավակայանի տարածքից մարդկանց էվակուացրել են:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները` ծառայողական շներով: Քրեական գործ է հարուցվել հասարակական կարգը կոպտորեն խախտելու հոդվածի հատկանիշներով:  Ժամանող չվերթների ուղևորներն առայժմ մնացել են ինքնաթիռներում: 


© 2009 ARMENPRESS.am