Արտենիում այրվել է գյուղացիներից մեկի մոտ 400 հակ անասնակերը

16:50, 23 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի  Արտենի գյուղի Սայաթ-Նովայի փողոցում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.00-ին, մարվել` 04.53-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է անասնակեր` մոտ 400 հակ:

 


© 2009 ARMENPRESS.am