Վախճանվել Է Dead or Alive խմբի մենակատար Փիթ Բյոռնսը

11:20, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 57 տարեկան հասակում սրտի տագնապից վախճանվել Է բրիտանացի երգիչ, Dead or Alive խմբի մենակատար Փիթ Բյոռնսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արտիստի ներկայացուցիչները:

Բյոռնսը հռչակվել Է 1985 թվականին "You Spin Me Round" սինգլի թողարկումից հետո, որն առաջատար դիրքեր Էր զբաղեցնում ամբողջ աշխարհի երաժշտական չարթերում:

«Նա տաղանդավոր հոգով իսկական երազող Էր, եւ նրա մահը կորուստ Է բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու գնահատում Էին այն ամենը, ինչ նա անում Էր…»,-ասված Է երգչի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am