Մխիթարյանը ձմռանը կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդ»-ից

14:00, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդ»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ, քանի որ խաղաժամանակ չի ստանում Մանչեստերում:

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում հոկտեմբերի 26-ին «Մանչեստեր Յունայթեդ»-ը կխաղա «Մանչեստեր Սիթի»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am