ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիայի մասին Ադրբեջանի հայտարարությունները

10:29, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածածն ապատեղեկատվություն է»,- նշեց Հովհաննիսյանը:



© 2009 ARMENPRESS.am