Տրանսպորտի նախարարն իրատեսական է համարում Գյումրիից 10 000 դրամանոց տոմսով ավիափոխադրումները

13:06, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իրատեսական է համարում է Գյումրիից 10 հազար դրամանոց տոմսով դեպի Մոսկվա ուղևորափոխադրումների իրականացումը: Այդ մասին Մարտիրոսյանը նշեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

«Նոյեմբերի վերջից կկազմակերպվեն թռիչքները, տոմսի արժեքը կսկսվի 10 հազար դրամից: Այդ գինն իրատեսական եմ համարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Միաժամանակ, Մարտիրոսյանը դժվարացավ նշել, թե տոմսերի արժեքը որքանի կհասնի՝ հավելելով, որ 10 հազար դրամանոց տոմսեր հաստատ կլինեն:

Հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պատրաստվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան թռիչքներ կազմակերպել: Տոմսերի գները կսկսվեն 10 դրամից: 


© 2009 ARMENPRESS.am