Հայաստանն Արցախին տրամադրում է 3,3 մլրդ դրամի վարկ

15:17, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Որոշումը պայմանավորված է ԼՂՀ-ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարի ավելացման անհրաժեշտությամբ: Այդպիսով, ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը: 


© 2009 ARMENPRESS.am