ՀՀ-ն ու ՌԴ-ն սկսել են մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր

17:13, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են լայնածավալ ծրագիր` ուղղված հիմնական մարտական տանկերի (T-72) արդիականացմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «izvestia.ru»-ն:  Տանկերը կարդիականացվեն` հասցնելով «Т-72Б4»-ի մակարդակի, որով ելույթ են ունեցել «Տանկային բիաթլոն»-ի մասնակից թիմերը: Ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը  նախատեսել էր տանկերի արդիականացման պայմանագիր կնքել  լեհական  «Bumar Łabędy» ընկերության հետ:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ արդիականացվող տանկերի թվի և աշխատանքների ժամկետների մասին տեղեկությունները դեռ հստակ չեն:  «Իզվեստիա»-ի աղբյուրը տեղեկացրել է, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր տանկերի մասին է:


© 2009 ARMENPRESS.am