Ջասթին Բիբերը MTV Europe Music Awards-ի երեք մրցանակ է ստացել
15:22, 7 Նոյեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը MTV
Բիբերը հաղթել Է «Լավագույն կանադացի կատարող» եւ «Ամենամեծ ֆան-ակումբ» անվանակարգերում: Նա նաեւ Sorry կոմպոզիցիայի համար պարգեւ Է ստացել «Լավագույն երգ» կատեգորիայում: Երգիչն արարողությանը չԷր եկել, հայտնում Է Associated Press գործակալությունը:
Լեդի Գագան եւ Շոն Մենդեսը նվաճել են «Լավագույն կին կատարող» եւ «Լավագույն կատարող» տիտղոսները: Շվեդ երգչուհի Զարա Լարսոնը հաղթել Է «Լավագույն նոր կատարող» կատեգորիայում: «Տարվա ճեղքում» են ճանաչել 2015 թվականին ստեղծված DNCE ամերիկյան փոփ-ռոք-խումբը: «Լավագույն ամերիկացի կատարող» տիտղոսն ստացել Է երգչուհի Արիանա Գրանդեն:
MTV
© 2009 ARMENPRESS.am