Երկրի բնակչության կեսից ավելին չի օգտվում Համացանցից. ՄԱԿ

13:43, 23 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3,9 մլրդ մարդ, չի օգտվում Համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները բերվել են Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) նոյեմբերի 22-ին Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն Է:

Շարժական լայնաշերտ ինտերնետն այժմ տեխնիկապես հասանելի Է Երկրի բնակիչների 84 տոկոսին, բայց իրականում օգտատերերը միայն 47 տոկոսից փոքր-ինչ ավելի են, նշվում Է «Տեղեկատվական հասարակության չափումը» վերտառությամբ ուսումնասիրության մեջ:

«Բարձր գները, ծառայությունների վատ որակը եւ այլ խոչընդոտներ լուրջ արգելք են թվային աշխարհ ավելի մեծ թվով մարդկանց մուտք գործելու համար»,-արձանագրում են ԷՄՄ-ի փորձագետները, ընդգծելով, որ «օֆլայն Է մնում 3,9 մլրդ մարդ, իսկ նրանց շրջանում անհամաչափորեն շատ են կանայք, տարեցները, ցածր կրթությամբ եւ եկամուտներով մարդիկ, գյուղաբնակները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am