Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է

21:41, 1 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին` վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են` 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 23-ամյա Քաջիկ Բադալյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Բադալյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:


© 2009 ARMENPRESS.am