Nikola Motor ամերիկյան ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ջրածնային բեռնատարը

17:42, 2 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nikola Motor Company ամերիկյան ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին Էլեկտրաբեռնատարը, որը լիցքավորման համար օգտագործում Է ջրածնային վառելիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է արտադրողի կայքում:

Մոդելն ստացել Է Nikola One անվանումը: Այն ամբողջովին Էլեկտրական բեռնատար Է, որն աշխատում Է լիթիումաիոնային մարտկոցներով: Շարժման ընթացքում դրանք լիցքավորվում են ջրածնային վառելիքային տարրերից:

Nikola One-ն նախատեսված Է հեռավոր ուղեւորությունների համար: Ընթացքի պաշարը կազմում Է 1287-ից մինչեւ 1931 կիլոմետր, իսկ հզորությունը՝ 1000 ձիաուժ: Բեռնատարն ունի վեց անիվ, իսկ նրա քաշը՝ կախված կոմպլեկտացիայից, 8.2-ից մինչեւ 9.5 տոննա Է: Ինչպես հայտարարել Է արտադրողը, առաջին բեռնատարները փոխակրիչից կիջնեն 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am