Օլանդը մտադիր է կենտրոնանալ ֆրանսիացիներին պատերազմից և ահաբեկչությունից պաշտպանելու վրա

15:37, 3 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է պաշտպանել ֆրանսիացիներին պատերազմների և ահաբեկչությունների սպառնալիքից: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ այս մասին նախագահը հայտնել է իր ելույթի ընթացքում` նշելով, որ որոշել է չմասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Իմ գործունեությունը հանրապետության նախագահի պաշտոնում նախևառաջ պատերազմների և ահաբեկչության սպառնալիքին ենթակա քաղաքացիական հասարակության խոցելի շերտի պաշտպանությունն իրականացնելն է»,- հայտարարել է Օլանդը Աբու Դաբի այցելության ժամանակ:

Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում Օլանդը ցածր հեղինակության ռեկորդ է սահմանել: 2016 թվականին նրա վարկանիշը 20% էր, իսկ հունիսին` 12%:

 

Լուսանկարը` РИА Новости


© 2009 ARMENPRESS.am