Թյոռների 2016 թվականի մրցանակը շնորհվել է Հելեն Մարտենին

11:13, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի քանդակագործուհի եւ նկարչուհի Հելեն Մարտենը դարձել Է Թյոռների 2016 թվականի մրցանակի դափնեկիր: Մրցանակը ժյուրիի կողմից շնորհվում Է լավագույն ցուցահանդեսի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

31-ամյա Մարտենը ամենաերիտասարդն Էր այն թեկնածուներից, որոնք հայտնվել Էին հեղինակավոր մրցանակի կարճ թերթիկում, որի մրցանակային ֆոնդը կազմում Է 25 հազար ֆունտ:

Ավելի վաղ նոյեմբերին Մարտենին շնորհվել Էր Հեփվորթի հեղինակավոր մրցանակը, որի մրցանակային հիմնադրամը նկարչուհին խոստացել Է բաժանել մյուս չորս անվանակարգորդների հետ:

Թյոռների մրցանակի շուրջ, որն այդ անունն ստացել Է 19-րդ դարի բրիտանացի նկարչի պատվին, հաճախ են վեճեր ծավալվում արվեստաբանների շրջանում, որովհետեւ այն ներկայացնում ոչ ավանդական արվեստը: Մրցանակի նախորդ դափնեկիրների թվում են՝ Դեմիեն Հյորսթը՝ մահվան թեմայով բազմաթիվ աշխատությունների հեղինակը, ինչպես նաեւ նշանավոր հայելային քանդակների ստեղծող Անիշ Կապուրը:

Լուսանկարը` Reuters


© 2009 ARMENPRESS.am