Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ջոզեֆ Դանֆորդին

13:18, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Ադանայում հանդիպել է Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դանֆորդը ժամանել է Ինջիրլիքի ռազմաբազա` շնորհավորելու այդտեղ ծառայություն իրականացնող զինվորական անձնակազմի գալիք տոները:  

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:


© 2009 ARMENPRESS.am