Հայտարարվել է World Travel Awards-ի վարկածով աշխարհի լավագույն տուրօպերատորը

13:16, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  World Travel Awards հեղինակավոր մրցանակի վարկածով 2016 թվականին զբոսաշրջության աշխարհի լավագույն գործարկու Է դարձել TUI Group միջազգային ընկերությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցույթի պաշտոնական կայքում:

Այս տարի պարգեւի համար պայքարում Էին նաեւ այնպիսի ֆիրմաներ, ինչպիսիք են Adventures by Disney-ը, Emirates Holidays-ը, Thomas Cook-ը, Virgin Holidays-ը:

TUI Group-ն աշխարհի լավագույն տուրօպերատոր Է դառնում երկրորդ տարին անընդմեջ: Ավելի վաղ պարգեւը նաեւ ստացել Է ընկերությունների խմբի մեջ մտնող TUI Travel-ը:

Գերմանիայի տուրիստական ընկերությունը համարվում Է խոշորագույնն աշխարհում: Այն տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, ավիաընկերությունների, ճամփորդանավերի  եւ այլ տուրօպերատորների սեփականատեր Է:  

Դեկտեմբերի 5-ին հայտնի Է դարձել, որ World Travel Awards-ի վարկածով 2016 թվակնի լավագույն ավիաընկերություն  Է դարձել Etihad Airways-ը, լավագույն բյուջետային ավիաընկերություն՝ AirAsia-ն:


© 2009 ARMENPRESS.am