Jo Malone-ն թողարկել է Ծննդյան տոների տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերում Պիերոն Է

16:08, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jo Malone կոսմետիկական առեւտրանիշը վաճառքի Է հանել տոնական հավաքանիներ, որոնց մեջ մտնում են օդեկոլոններ, բուրավետացված մոմեր եւ օճառ, ինչպես նաեւ թողարկել Է Ծննդյան տոների հավաքածու՝ օդեկոլոն եւ Orange Bitters մոմ: Դեկտեմբերի 6-ին այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել Է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի տարբեր արտադրանքների հավաքանիներից, Jo Malone-ն առաջարկում Է բացառիկ նվերներ՝ «Սուրբ Ծննդյան օրացույց» եւ «Սուրբ Ծննդյան զարդատուփ»:   

Տոնական հավաքածուի առթիվ առեւտրանիշը նկարահանել Է Make Merry Mischief («Բարի չարաճճիությունե) տեսահոլովակը, որտեղ Պիերոյի զգեստներով պատանիները գաղտնի փաթեթավորում եւ բաժանելու են տանում նվերները:

Տեսանյութի գործողությունը տեղի Է ունենում Լոնդոնի մի առանձնատան մեջ:


© 2009 ARMENPRESS.am