Ստամբուլում ԻՊ անդամ է ձերբակալվել

10:26, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի անվտանգության վարչությունը կալանավորել է «Իսլամական պետություն» խմբավորման անդամի, ով ահաբեկչություն էր նախապատրաստում Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ոստիկանությունից հայտնել են, որ կալանավորված 25-ամյա Մ. Օ.-ն խմբավորման հրամանով հետախուզական գործողություններ է իրականացրել այն շրջաններում, որտեղ շատ են քաղաքացիներն ու զբոսաշրջիկները: 


© 2009 ARMENPRESS.am