Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի վերջին խաղերը

13:14, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան E, F, G, H խմբերի վերջին հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  E խմբում «Տոտեմհեմ»-ը կխաղա ԲԿՄԱ-ի, իսկ «Բայեր»-ը՝ «Մոնակո»-ի հետ: F խմբի կենտրոնական խաղում «Ռեալ»-ը կընդունի «Բորուսիա»-ին, իսկ «Լեգիա»-ն՝ «Սպորտինգ»-ին:

G խմբի «Պորտու»-ն կմրցի «Լեսթերի», իսկ «Բրյուգե»-ն կխաղա «Կոպենհագեն»-ի դեմ: Վերջին՝ H խմբում «Լիոն»-ի մրցակիցը կլինի «Սևիլիա»-ն, «Յուվենտուս»-ինը՝ Զագրեբի «Դինամո»-ն:

Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:


© 2009 ARMENPRESS.am