Ֆրանսիայի նոր ներքին գործերի նախարարն Ադրբեջանի «սև ցուցակում» է

15:26, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նոր ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն ներառված է Ադրբեջանի «ոչ ցանկալի անձանց ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ լրատվական բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Նա նշել է, որ նախարարը 2015 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի անդամի կարգավիճակով այցելել է Արցախ: Գաջիևը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նոր ներքին գործերի նախարարը «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի անդամ է: 


© 2009 ARMENPRESS.am