Ընդդիմադիր դաշտում դաշինքները չպետք է ինքնանպատակ լինեն. Վահրամ Բաղդասարյան

15:41, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միավորման շուրջ քննարկումներին՝ ընդգծելով, որ իրենք միշտ կողմնակից են ընդդիմադիր դաշտում համերաշխությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն միշտ հորդորել է ընդդիմադիրներին վերջ տալ միմյանց միջև մրցակցությանը, իսկական ընդդիմություն որոշելու քայլերին, մեկը մյուսին քննադատելուն: «Ընդդիմադիր քաղաքական ուժերը չպետք է միավորվեն պահի ազդեցության տակ խնդիրներ լուծելու, այլ ապագայի խնդիրներ լուծելու գաղափարախոսությամբ: Դաշինքները, միավորումները չպետք է ինքնանպատակ լինեն: Դրանք պետք է լինեն գաղափարական, ծրագրային հենքի վրա, որպեսզի այդ քաղաքական ուժերը կարողանան միասին երկար ճանապարհ անցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին: Նա ընդգծեց, որ այդ մասին կխոսեն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանի կողմից կլինի հստակ հայտարարություն:


© 2009 ARMENPRESS.am